Թորոսյան․ Կորոնավիրուսի աճի տեմպի պահպանման դեպքում ապրիլի վերջին մոտ 3600 հիվանդ կունենանք 9 ապրիլի 2020 - 19:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին և, եթե տեմպը պահպանվի, ապա ապրիլի 19-ին երկրում մոտ 1800 դեպք կլինի, իսկ ապրիլի 29-ին` 3600, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Դրականն այն է, որ վերջին 5 օրվա աճի տեմպը ավելի դանդաղ է քան հավաքական վերցրած վերջին 10 օրինը: Բացասականն այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,- գրել է նախարարը։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 921-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 40-ով: Ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 138-ի։ Մահվան 10 դեպք կա։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |