Վարորդականի տրամադրման կարգը փոփոխվել է![]() 9 ապրիլի 2020 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Վարորդական վկայականի տրամադրման կարգում մի շարք փոփոխություններ են կատարվել։ Դրանք ուժի մեջ կմտնեն 6 ամիս անց, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերենից, հնարավոր դարձնել նաև անգլերենով, ռուսերենով, պարսկերենով և արաբերենով։ Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանելով 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն սահմանվել է 30 րոպե։ Գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող և տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։ Նախատեսվում է տրամադրել AM վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։ Նախատեսվել է գործնական քննությունների ընդունումը՝ A կարգի, AM, A1 և B1 ենթակարգերի դեպքում ընդունել միայն ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ճանապարհներին կամ փողոցներում։ B կարգի դեպքում՝ միայն իրական պայմաններում։ C, D, BE, CE և DE կարգերի ու C1, D1, C1E և D1E ենթակարգերի դեպքում՝ իրականացնել և´ ավտոդրոմներում ու ավտոհրապարակներում, և´ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականն ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։ Որակավորման գործնական քննություններ ընդունող քննական մարմնի աշխատակիցները երկու տարին մեկ՝ 4 օր, և հինգ տարին մեկ՝ 5 օր տևողությամբ կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |