Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետի 4 ոստիկան ինքնամեկուսացել են

Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետի 4 ոստիկան ինքնամեկուսացել են

PanARMENIAN.Net - Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետի 4 ոստիկան ինքնամեկուսացել են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած ոստիկանները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են:

Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշեր կամ որևէ բողոք չունեն:

Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով թեստավորված երեք քաղաքացուց 2 թեստավորման արդյունքը եղել է դրական, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Այսպիսով Արցախում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 3-ի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---