ԱՄՀ ղեկավար. 2020-ի տնտեսական անկումն ամենամեծը կլինի վերջին 100 տարում![]() 10 ապրիլի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - 2020-ին համաշխարհային հանրությունը կառերեսվի Մեծ դեպրեսիայից ի վեր ամենամեծ տնտեսական անկմանը։ Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիևան։ Ինչպես նշել է ԱՄՀ ղեկավարը՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տնտեսությունը բախվելու է մինչև օրս «չտեսնված> ճգնաժամի, գրում է ՌԻԱ Նովոստին։ «COVID-19-ն այնպիսի կայծակնային արագությամբ խարխլեց մեր հասարակական և տնտեսական կարգը և այնպիսի մասշտաբներով, որոնք մինչև օրս չեն գրանցվել»,- ասել է նա։ Գեորգիևան հավելել է, որ արդեն իսկ պարզ է, որ 2020-ին համաշարհային տնտեսության աճը կտրուկ բացասական է լինելու։ Ըստ նրա՝ անկումը «սահման չունի» և դրանից կտուժեն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տնտեսությամբ երկրները։ Նա նշել է, որ եթե կորոնավիրուսի պանդեմիան ավարտին մոտենա 2020-ի երկրորդ կեսին, ապա տնտեսության մասնակի վերականգնում կարելի է սպասել միայն 2021-ին։ 2020-ին տնտեսական աճը Հայաստանում կդանդաղի մինչև 2.2%՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Այդ մասին ասվում է Ասիական զարգացման բանկի զեկույցում։ Ըստ դրա՝ 2020-ին ՀՀ-ում նաև որոշ գնաճ է ակնկալվում, որը, ըստ կանխատեսումների, 2021-ին պետք է կայունանա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |