Քաշաթաղում 6 մեկուսացված կա, ևս 3-ից փորձանմուշ է վերցվել![]() 10 ապրիլի 2020 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Արցախի Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, որոնցից երկուսը ջերմում են: Նրանք առնչվում են Միրիկ համայնքում արձանագրված դեպքին, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ 6 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Ավելի ուշ փորձանմուշ է վերցվել ևս 3 քաղաքացուց: Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ ահազանգ չի ստացել: Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետի 4 ոստիկան ինքնամեկուսացել է: Երկրում վարակված անձանց ընդհանուր թիվը 3 է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |