Հայաստանը պետք է դառնա եվրոպական արժեքների կրողը Հարավային Կովկասում24 դեկտեմբերի 2008 - 13:50 AMT PanARMENIAN.Net - «Այժմ արդեն շատերն են խոսում այն մասին, որ Հայաստանին կարող են զրկել ձայնի իրավունքից ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում: Դա կարող է լրջորեն վնասել ոչ միայն Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, այլ նաեւ երկրի արտաքին քաղաքականությանը»,-այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Եվրոպական շարժում կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: Նրա խոսքերով, Եվրոպայի Խորհուրդը մի կազմակերպություն է, որտեղ առաջնությունը տրվում է մարդու իրավունքների պաշտպանությանը: «Եթե ԵԽ որեւէ երկիր թույլ է տալիս մարդու իրավունքների խախտում, ապա դա արդեն իր բացասական ազդեցությունն է ունենում այդ երկրի հեղինակության վրա: Սակայն միեւնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ պետք չէ խուճապի մատնվել այն բանի պատճառով, որ մեզ կարող են զրկել ձայնի իրավունքից: Մենք ուղղակի պետք է ասենք միջազգային հանրությանը, որ այսօր Հայաստանը գտնվում է անցումային փուլում եւ մեզ մոտ, ցավոք, դեռեւս խախտվում են մարդու իրավունքները, սակայն դրա հետ մեկտեղ մենք ցանկանում ենք առաջ շարժվել եւ ավելի լավ, ավելի ժողովրդավարական դառնալ»,-ասել է Ենգիբարյանը: Նրա խոսքերով, հայտարարություններն այն մասին, որ եվրոպական կառույցները երկակի չափանիշներ են կիրառում, անհիմն են: «Ուղղակի Եվրոպան ավելի շատ ջանքեր է ակնկալում մեզնից երկրում բարեփոխումների իրականացման գործում: Եվրոպայում գիտեն, որ մենք կարող ենք ավելի ժողովրդավարական երկիր դառնալ, քան այսօր: Մենք պետք է դառնանք եվրոպական արժեքների կրողը Հարավային Կովկասում»,-հավելել է Հայաստանի եվրոպական շարժում կազմակերպության նախագահը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |