Ազգային պատկերասրահը՝ ԱՊՀ լավագույնների 10-յակում10 ապրիլի 2020 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահն ընդգրկվել է ԱՊՀ լավագույն գեղարվեստական թանգարանների առաջին 10-յակում։ Զբոսաշրջային ՏուրՍտատ գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ կերպարվեստի լավագույն թանգարանների վարկանիշը, որոնք պահանջարկ ունեն առցանց այցելությունների, վիրտուալ էքսկուրսիաների և սոցցանցերում հեռարձակումների առումով։ Վարկանիշում որպես ամենամեծ պահանջարկ ունեցողներն են ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի թանգարաանները։ Առաջին 10-յակում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահն ու Պուշկինի թանգարանը, Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանը, Բելառուսի Ազգային գեղարվեստական թանգարանը Մինսկում, Ղազախստանի Կաստեևի անվան Արվեստների պետական թանգարանն Ալմաթիում, Ադրբեջանի Արվեստների ազգային թանգարանը Բաքվում, Հայաստանի Ազգային պատկերասրահը Երևանում, Ուզբեկստանի Արվեստների պետական թանգարանը Տաշքենդում, Մոլդովայի Արվեստների ազգայի թանգարանը Քիշնևում և Ղրղզստանի Այթիևի անվան կերպարվեստի ազգային թանգարանը Բիշքեկում։ Վարկանիշը կազմվել է ըստ թանգարանների և վիրտուալ էքսկուրսիաների և տուրերի պահանջվածության վերլուծության։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |