Վայնշտեյնը բանտում բուժվել է կորոնավիրուսից10 ապրիլի 2020 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար դատապարտված հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնն ապաքինվել է կորոնավիրուսային վարակից, գրում է Daily Mail-ը՝ սեփական աղբյուրին հղումով։ Մինչև այդ հայտնի էր դարձել, որ մարտի կեսին նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, որից հետո Վայնշտեյնը մեկուսացվել էր խիստ ռեժիմի բանտում։ «Նա ջերմություն և հազ ուներ։ Նա թույլ առողջություն ունի»,- ասել էր աղբյուրը՝ հավելելով, որ պրոդյուսերն արյան բարձր ճնշում ունի, շաքարախտ և սրտի ու ողնաշարի հետ կապված խնդիրներ։ Ըստ աղբյուրի՝ այնուամենայնիվ, Վայնշտեյնին հաջողվել է հաղթահարել հիվանդությունն ու ազատվել հազից՝ 14 օր անց նա դուրս է եկել կարանտինից։ Վայնշտեյնի անվան շուրջ աղմկալի սկանդալ առաջացավ 2017-ին, երբ 80-ից ավելի կին մեղադրեցին նրան սեռական ոտնձգությունների մեջ, այդ թվում՝ հայտնի դերասանուհիներ։ Մարտի 11-ին Հարվի Վայնշտեյնը մեղավոր ճանաչվեց սեռական բնույթի 2 հանցագործության մեջ։ Նա պատիժը կրում է Նյու Յորքի նահանգի բանտում։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |