Թորոսյան․ ԱՆ-ն Կառավարությանը կառաջարկի երկարացնել արտակարգ դրությունը10 ապրիլի 2020 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը Կառավարությանը կառաջարկի երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ երկրում արտակարգ դրության ռեժիմը կարևոր է, և հանրությունը որոշման ընդունումից հետո կիմանա մանրամասները։ Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ-ում վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անկում է ապրել, ինչը նաև արակարգ դրության սահմանափակումների հետևանք է։ Նախարարի խոսքով, սակայն, ցածր թվեր տեսնելով չպետք է թուլանալ, քանի որ ՀՀ-ում կա վարակի աղբյուրների բազմազանություն։ «Իրավիճակը տարբեր կերպ կարելի է բնութագրել, որովհետև, եթե խոսքը, օրինակ, պացիենտներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին է, ապա իրավիճակը հսկողության տակ է, մենք կարողանում ենք բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ավելին՝ դեռ ունենք ռեզերվներ, որ ավելի մեծ թվով պացիենտների կարող ենք ցույց տալ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նորից զգոնությունը կորցնենք և ասենք՝ քանի որ մենք կարողանում ենք բոլորին բուժել, ապա կարող ենք վերադառնալ մեր առօրյա «նախկին կյանքին»։ Ես ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք, որ դեռ երկար ժամանկ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի և դա ներքուստ պետք է ընդունենք։ Նույնիսկ եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի, դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին»,- ասել է նախարարը` հավելելով, որ խոսքը 1-2 տարվա մասին է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 937-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 16-ով: Ապաքինվել է 149 պացիենտ։ Մահվան ելքով 11 դեպք կա: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |