Զախարովա․ Արցախում ընտրություններն անհրաժեշտ են բնակչության կենսագործունեության ապահովման համար10 ապրիլի 2020 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ դրանք անհրաժեշտ են բնակչության նորմալ կենսագործունեության ապահովման համար։ «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության նորմալ կենսագործունեության ապահովման համար։ Միաժամանակ, ՌԴ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված չէ Արցախում ընտրություններից։ Մարտի 31-ին Արցախում անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարել է 14 թեկնածու: 2-րդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը։ Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին։ Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Արցախում համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5%-ը, ընտրողները ընդհանուր թիվը մոտ 104,000 է եղել, քվերակության մասնակիցների թիվը՝ 76,728։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |