«Ազնավուր» հիմնադրամը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին![]() 10 ապրիլի 2020 - 18:36 AMT PanARMENIAN.Net - «Ազնավուր» հիմնադրամը միանում է COVID-19-ի դեմ պայքարին: Սերտ գործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ Հիմնադրամը ձեռք է բերել 5000 հատուկ դիմակ և 1000 պաշտպանիչ հանդերձանք բժիշկների և բուժաշխատողների համար։ Նաև ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանիչ հեղուկ է մատակարարվել բուժհաստատություններին, որը կբավարարի 2 ամսվա համար։ «Այսօր բոլոր երկրներն են մարտահրավերների բախվում առողջապահության ոլորտում: Այնուամենայնիվ, համոզված ենք, որ միասին կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը` լինելով ավելի միասնական, հոգատար և պատասխանատու: Տարիներ առաջ, երբ Հայաստանը դժվարին շրջան էր ապրում, Շառլ Ազնավուրը կանգնեց երկրի և ժողովրդի կողքին՝ մարդասիրական գործունեություն ծավալելով Հայաստանում: Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին՝ այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամն է միանում համավարակի դեմ համաշխարհային պայքարին»,- ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամի նախաձեռնությանն աջակցել են «Հայաստան» հիմնադրամը և «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամը Շվեյցարիայից, Արմեն Գրիշկյանը և այլ բարերարներ, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |