Արեւելյան գործընկերության նպատակը հարաբերությունների զարգացումն է ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ24 դեկտեմբերի 2008 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջան իմ այցի հիմնական նպատակներից մեկն է Արեւելյան գործընկերության առաջարկների քննարկումը»,-հաղորդել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Արեւելյան գործընկերությունը դեռեւս առաջարկ է, ոչ թե Եվրամիության կողմից ընդունած ծրագիր: Այս նախաձեռնության նպատակը հարաբերությունների զարգացումն է Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի միջեւ: Սեմնեբին նշել է նաեւ, որ ըստ այդ առաջարկի համագործակցության հիմնական ոլորտները կլինեն առեւտուրը, էներգետիկան ու կայունության հարցերը տարածաշրջանում: Նաեւ հաշվի է առնվել յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններն ու նրա ձգտումները: Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ առաջարկները Արեւելյան գործընկերության վերաբերյալ արդեն հասու են եւ քննարկվելու են առաջիկա 3 ամիսներին: Սեմնեբին ասել է նաեւ, որ Եվրամիությունը հավանություն է տալիս Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ստորագրված Մոսկովյան հռչակագրին: «Մենք հուսով ենք, որ նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը առաջիկայում կհանդիպեն, շարունակելու համար այս երկխոսությունը; ԵՄ-ն նաեւ կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, չմրցակցելով սակայն Մինսկի խմբի հետ»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա |