Եսայանները 22 մլրդ դրամ են առաջարկում «Յուքոմի» այլ բաժնետերերին ընկերության բաժնետոմսերի համար11 ապրիլի 2020 - 00:43 AMT PanARMENIAN.Net - Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, որոնք «Յուքոմ» ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5.94% բաժնետերերը, առաջարկել են մյուս սեփականատերերին իրենց վաճառել մնացած բաժնետոմսերը։ 94.06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22․1 մլրդ դրամ (մոտ $44 մլն), ասվում է եղբայրների տարածած հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը հաստատում է իր ու հարյուրավոր աշխատակիցների՝ աշխատանքից ազատման դիմում գրելու լուրը։ «576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը։ Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը՝ հատկապես հաշվի առնելով արտակագ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում», - ասվում է հայտարարությունում։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով։ Հայկ Եսայանը հայտնել է, որ բաժնետոմսերը գնելու դեպքում եղբայրները նպատակ ունեն հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը և դառնալ կազմակերպության համասեփականատերեր։
«Յուքոմի» այլ բաժնետերերն են ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներն ու ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի «Տաշիրի» կազմ մտնող ընկերություններ։ «Յուքոմը» «Բիլայնը» գնելու հայտ էր ներկայացրել։
Ապրիլի 9-ին հայտնի դարձավ Եսայան եղբայրների՝ ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին։ ԶԼՄ-ները գրում են, որ պատճառն այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտն է․ նրանք պատրաստվում էին միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։
Ապրիլի 10-ին Բարձր տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարարությունը համաձայնություն չի տվել «Յուքոմի» ու «Բիլայնի» գործարքին։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |