Հարավային Կորեայում մոտ 100 մարդու մոտ երկրորդ անգամ կորոնավիրուս է ախտորոշվել11 ապրիլի 2020 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեայում կարանտինից դուրս եկած 91 մարդու մոտ երկրորդ անգամ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։ Դեռ պարզ չէ՝ նրանք կրկին են վարակվել, թե ակտիվացել է հին վարակը։ Մասնագետները հակված են երկրորդ վարկածին, գրում է ՌԻԱ Նովոստին: Այժմ ստուգում են այդ պացիենտների մոտ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը՝ փորձագետները կարծում են, որ հակամարմիններ ունեցող պացիենտները չեն կարող վարակել այլոց։ Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվը հատել է 100,000-ը, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Ըստ տվյալների՝ կորոնավիրուս հաստատվել է մոլորակի 1․6 մլն-ից ավելի բնակչի մոտ։ Կորոնավիրուսից վերականգնվել է մոտ 368,000 մարդ։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |