Ցեղասպանության թանգարանի նախաձեռնած Հիշողության երթը վիրտուալ կանցկացվի11 ապրիլի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել՝ կոչ ուղղելով այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած հարազատի լուսանկար-վահանակով, իսկ լուսանկար չլինելու պարագայում գրել նրանց անուն-ազգանունները, դնել Ցեղասպանության զոհ մեր մտավորականների կամ մշակութային ժառանգությունների լուսանկարները: Ըստ թանգարան-ինստիտուտի հայտարարության՝ քանի որ համաճարակային իրավիճակը, կարծես, թույլ չի տալիս իրականացնել այդ մտահաղացումը, որոշվել է Հիշողության երթը տեղափոխել վիրտուալ հարթություն: «Այս նախաձեռնությունն արտակարգ իրավիճակում, երբ սահմանափակված է մեր տեղաշարժման շառավիղը, ապրիլի 24-ը ոգեկոչելու ձև է, այսպես ասած «Հիշողության վիրտուալ երթ»: Հիշողության այս երթի նպատակն է հիշել ցեղասպանության զոհ, վերապրած, ցեղասպանության արհավիրքներին դիմակայած մեր տատիկ-պապիկներին և հորդորել մեր հայրենակիցներին իրենց ֆեյսբուքյան դիմապատկերների նկարները փոխարինել Ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատների նկարներով առաջարկվող ձևակի մեջ՝ այս կերպ կիսելով իրենց նախնիների լուսանկարներն ու պատմությունները»,- ասվում է թանգարան-ինստիտուտի հայտարարության մեջ: Ձևակը կարելի է գտնել թանգարանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է նաև, որ այս նախաձեռնությունը որևէ կապ չունի 100-րդ տարելիցի հայտնի կարգախոսի հետ: Այն ապրիլի 24-ն արտակարգ իրավիճակում հիշատակելու գործողություն է: 2020-ին համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, լրանում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |