«Արեւելյան գործընկերությունը» նոր հնարավորություններ է տալիս Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության համար24 դեկտեմբերի 2008 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա դեկտեմբերի 13-ից «Հայաստանի եվրոպական շարժում» կազմակերպությունը Միջազգային եվրոպական շարժման լիիրավ անդամ է: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Եվրոպական շարժում կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: Նրա խոսքերով, դեկտեմբերի 12-13-ին կազմակերպության պատվիրակությունը մասնակցել է Միջազգային եվրոպական շարժման վեհաժողովին, որի աշխատանքին մասնակցել են նաեւ եվրոպական 30 երկրների պատվիրակներ: «Մեզ համար շատ հաճելի է, որ հայկական կազմակերպությունն առաջինն է ԵՄ արեւելյան գործընկեր երկրներից, որը դարձավ Միջազգային եվրոպական շարժման մշտական անդամ: Այժմ մեր պատվիրակությունը ձայնի իրավունք ունի քննարկումների եւ որոշումների կայացման ժամանակ»,-ասել է Ենգիբարյանը` հավելելով, որ կազմակերպությունը մտադիր է իր մարզային խորհուրդները ստեղծել հանարպետության բոլոր մարզերում, այդպիսով նպաստելով նրանց ներգրավմանը եվրաինտեգրման գործընթացին: Միեւնույն ժամանակ Վ.Ենգիբարյանն ընդգծել է, որ այսօր Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասի հետ համագործակցելու մեջ: «Այսօր նույնիսկ իրենք եվրոպացիները հասկանում են, որ, Հարավային Կովկասի մյուս երկրների համեմատ, Հայաստանն առավել շուտ կինտեգրվի Եվրոպային: Վերջերս Եվրահանձնաժողովն առաջարկեց Հայաստանին եւ եւս 5 հետխորհրդային երկրների առանձնահատուկ համագործակցության` Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը: Ի տարբերություն Եվրոպական հարեւանության քաղաքականության, որը չի ենթադրում անդամակցություն ԵՄ-ին, Արեւելյան գործընկերությունն առավել բաց եւ արդյունավետ նախաձեռնություն է, որը նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանին` ԵՄ-ին անդամակցելու եւ նրա հետ համագործակցելու համար»,-նշել է Ենգիբարյանը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |