Apple-ն ու Google-ն աշխատում են պանդեմիային հետևելու համակարգի վրա11 ապրիլի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Apple-ն ու Google-ն աշխատում են կորոնավիրուսի պանդեմիային հետևելու համակարգի վրա՝ այն գործելու է իրենց սմարթֆոններում Bluetooth-ի հիման վրա։ Ընկերությունները հայտարարել են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխող համատեղ նախաձեռնության մեկնարկի մասին՝ դա Android-ի և iOS-ի համար նախատեսված միասնական համակարգ է։ Այն գրանցվելու է Bluetooth-ի միջոցով, եթե 2 սմարթֆոն իրարից բավականին մոտ են հայտնվել, և հիշելու է այդ կոնտակտները, գրում է DTF-ը։ Եթե օգտատերերից մեկը հայտնի, որ իր մոտ Covid-19 է հայտնաբերվել, ապա այդ մասին կզգուշացվեն բոլոր նրանք, ովքեր կարող էին նրանից վարակվել։ Անձնական տեղեկությունների արտահոսքը նվազագույնի հասցնելու համար սարքերը միայն անանուն «բանալիներ» կփոխանակեն, որոնք փոխվում են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ։ Տվյալների բազայում կպահպանվեն միայն այն «բանալիները», որոնց միջև շփում է եղել։ Ընդ որում, օգտատերերը պետք է համաձայնություն տան, որպեսզի նման փոխազդեցությունները վերահսկվեն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |