Փաշինյան. Ապրիլի 13-ից մի շարք ոլորտների գործունեությունն ամբողջությամբ կթույլատրվի

Փաշինյան. Ապրիլի 13-ից մի շարք ոլորտների գործունեությունն ամբողջությամբ կթույլատրվի

PanARMENIAN.Net - Արտակարգ դրությունը երկարացնելու որշումն անխուսափելի է և անհրաժեշտ վարակի հետագա տարածումը կանխելու համար, սակայն կարևոր է նաև տնտեսական կյանքը պահպանելը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ պատճառով մենք որոշել ենք, որ երկուշաբթի օրվանից (ապրիլի 13-ից, խմբ.) մի շարք ոլորտների գործունեությունն ամբողջությամբ կթույլատրվի և որոշակի ծրագրով կմոտենանք այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ թույլատրված կլինի գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության, հանքարդյունաբերության ոլորտների գործունեությունը։

«Ամբողջությամբ թույլատրելի կլինեն նաև բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի, լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտ, առողջապահության և բնաչության սոցիալական սպասարկում ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը»,- ասել է նա:

Կվերականգնվի նաև բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրությունը, ապրիլի 20-ից հետո՝ տեքստիլի արտադրությունը, տնտեսական խանութների աշխատանքը։ Փաշինյանը նշել է նաև, որ կսկսի աշխատել տեքստիլ արդյունաբերության, հագուստի արտադության ոլորտը:

Ավելի վաղ Պարետ Տիգրան Ավինյանն առաջարկել էր ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն համապատասխան որոշումներ:

Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 967-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 30-ով: Եվս 1 պացիենտ մահացել է՝ մահերի թիվն, այսպիսով, հասել է 13-ի։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---