Բելառուսում կորոնավիրուսով վարակի 2226 դեպք է գրանցվել![]() 11 ապրիլի 2020 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2226-ի։ Այդ է վկայում երկրի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրությունը։ Ապրիլի 1-ին Բելառուսում ընդամենը 163 դեպք կար և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում էր, որ հատուկ միջոցառումներ ձեռնարկելու կարիք չկա։ Ընդհանուր առմամբ, Բելառուսի հիվանդանոցներում կորոնավիրուս ախտորոշմամբ 2013 պացիենտ կա, տեղեկացնում է Sputnik Belarus-ը։ «Հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթև կամ միջին ծանրությամբ։ 52 հիվանդ թոքերի արհեստկան օդափոխման կարիք ունի»,- հայտնել է առողջապահության նախարարությունը։ Ապաքինվել է 172 մարդ, մահացել է 23-ը։ Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվը հատել է 100,000-ը, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Ըստ տվյալների՝ կորոնավիրուս հաստատվել է մոլորակի 1․6 մլն-ից ավելի բնակչի մոտ։ Կորոնավիրուսից վերականգնվել է մոտ 368,000 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |