Կորոնավիրուսը տարածաշրջանում․ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և ՌԴ-ի թվերը![]() 11 ապրիլի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 233-ի, երկրում մահվան 3 դեպք է գրանցվել, վարակից վերականգնվել է 56 հոգի, հայտնում է համապատասխան հարթակը։ Իրանում վերջին մեկ օրում մահացել է 125 մարդ, վիրուսից մահվան ընդհանուր թիվը երկրում հասել է 4357-ի։ Վարակվածների ընդհանուր թիվը հատել է 70,000-ը, վարակակիրներից 3987-ը ծանր վիճակում են, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը։ Թուրքիայում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 47,000-ը, երկրում 1006 մարդ է մահացել վիրուսից, առողջացել՝ 2423։ 31 քաղաքում 48-ժամյա պարետային ժամ է հայտարարվել, փոխանցում է Ինտերֆաքսը: Ապրիլի 11-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 13,584-ի՝ վերջին մեկ օրում աճելով 1667-ով։ ՌԴ-ում վիրուսից մահացել է 106 մարդ, վերականգնվել՝ 1045, փոխանցում է երկրում կորոնավիրուսի տվյալները ներկայացնող կայքը։ Ապրիլի 10- դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 991 է, երկրում մահվան 10 դեպք է գրանցվել, 159 հոգի առողջացել է։ Ապրիլի 11-ի ցերեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 967 մարդ կա: Հայաստանում մահվան ելքով ընդհանուր 13 դեպք է գրանցվել, ապաքինվել է 173 անձ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում մահվան ելքով ընդհանուր 13 դեպք կա, ապաքինվել է 173 անձ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |