«10 միլիոն ծառ» տնկելու նախաձեռնությունը հետաձգվել է մինչև 2021-ի վերջ![]() 13 ապրիլի 2020 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Որոշումը կայացվել է` հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը հետաձգվել է մինչև 2021-ի վերջը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Որոշումը կայացվել է` հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը։ «2020-ի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք տնկել 10,000,000 ծառ՝ ապահովելով գալիք սերունդների առողջ և մաքուր միջավայրը։ Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը, ինչպես նաև նկատի ունենալով հնարավոր ռիսկերը, որոշում ենք կայացրել սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ»,- ասվում է հայտարարության մեջ։ Նախարարությունը հուսով է, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և, այնուամենայնիվ, 2020թ. ընթացքում Հայաստանում կտնկվի 1,000,000 տնկի, որը նույնպես աննախադեպ է վերջին տարիների համար, իսկ արդեն 2021թ․ ամբողջությամբ կիրականացվի նախաձեռնությունը՝ տնկելով ևս 10.,000,000 տնկի։ Նախարարությունը նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացնի համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |