Միրզոյան․ ՀՀ-ում 320,000 ֆիզանձի և 6600 իրավաբանական անձի վարկային արձակուրդ է տրվել![]() 13 ապրիլի 2020 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ի դրությամբ ՀՀ-ում վարկային արձակուրդ է տրամադրվել 320,000 ֆիզանձի՝ մոտ 12 մլրդ դրամի չափով, և 6600 իրավաբանական անձի՝ 28 մլրդ դրամի չափով, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ ապրիլի 15-ին Կառավարության հետ հարցուպատասխանի օրն այս թեման առավել մանրամասն կքննարկվի։ Փախվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ աշխարհում, ինչպես նաև ՀՀ-ում, տնտեսական ճգնաժամ է, և ամեն ինչ արվում է թիրախային օժանդակություն տրամադրելու ուղղությամբ։ Կառավարությունը սոցիալական և տնտեսական աջակցության 11 ծրագիր է նախատեսել՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 26 նոր դեպք է գրանցվել, վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1039-ի: Ապաքինվել է 211 անձ, 14 հոգի մահացել է։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |