ԱՄՆ քաղաքացիների համար Երևանից տարհանման չվերթ կկազմակերպվի![]() 13 ապրիլի 2020 - 20:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ից ԱՄՆ քաղաքացիների համար տարհանման չարտերային չվերթ կկազմակերպվի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Թռիչքը կկայանա ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ «Ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին, ժամը 15։00-ին ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող միակ չվերթն է։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։ Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50-ին: Մանրամասն տեղեկությունների, այդ թվում՝ տոմսի արժեքի և չվերթի հետ կապված այլ տվյալների համար կարելի է ծանոթանալ կայքում զետեղված հայտարարությանը»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |