ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է կա, ևս 2 մահ է գրանցվել![]() 14 ապրիլի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է գրանցվել և մահվան 2 դեպք։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, կորոնավիրուսով վարակի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1067-ի։ Նա հայտնել է նաև, որ հիվանդանոցներց դուրս է գրվել 54 մարդ, ապրիլի 13-ին 685 մարդ է թեստավորվել։ Վարչապետը հորդորել է գործատուներին՝ ձեռնարկել հակահամաճարակային հատուկ միջոցներ։ «Ունենք լուրջ շանս՝ ջարդելու համաճարակի ողնաշարը, սակայն, լավ լուրերից պետք է զգոնությունը քառապատկվի», - ասել է վարչապետը։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։Արցախում կորոնավիրուսով վարակի 6 դեպք է գրանցվել։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |