ՀՀ 8 քաղաքացի Վրաստանի տարածքով Սուդանից վերադարձել է Հայաստան

ՀՀ 8 քաղաքացի Վրաստանի տարածքով Սուդանից վերադարձել է Հայաստան

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի մայրաքաղաք Խարթումից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացու։ Այդ մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Երևանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, տեղափոխել են Հայաստան»,- ասվում է գրառման մեջ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանումը, նրանց դիմավորումն ու օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխումը։

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հատուկ չվերթով տարհանել էր ԱՄՆ-ից 79 վրացի և 35 հայ աշակերտի։ Մինչև այդ Դոհա չվերթն իր վրա էր վերցրել ամերիկյան կողմը, իսկ Դոհայից Թբիլիսի թռիչքն ապահովել էր Վրաստանի կառավարությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---