Իսպանիան և Իտալիան մեղմացնում են կարանտինը

Իսպանիան և Իտալիան մեղմացնում են կարանտինը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակից առավել շատ տուժած եվրոպական երկրները՝ Իսպանիան և Իտալիան, մեղմացնում են կարանտինի ռեժիմը։ Իտալիայում սկսում են բացել խանութները, իսկ Իսպանիայում նույնիսկ գործարաններն են վերսկսում աշխատանքը, գրում է BBC-ն։

Մինչդեռ ԱՀԿ-ն հորդորում է այդ երկրներին չշտապել, Եվրամիությունը ևս դժգոհ է Մադրիդի որոշումից։

Ավստրիայում ևս ապրիլի 14-ից հազարավոր խանութներ կբացվեն։ Իրավիճակը Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում անփոփոխ է մնում՝ հիվանդության գագաթնակետն այդ երկրները դեռ չեն հաղթահարել։

Գերմանիան քննարկում է որոշ միջոցների մեղմացման հնարավորությունը։

Մոսկվայում ապրիլի 15-ից տրանսպորտից կարելի է օգտվել միայն հատուկ անցաթղթով։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 2 միլիոնի։ Մահացել է 119,686 մարդ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---