Արցախ մուտքի հատուկ ու անհետաձգելի դեպքեր են սահմանվել![]() 14 ապրիլի 2020 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ սահմանվել են Արցախ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը։ Մասնավորապես, բացառություն է արվում բեռնափոխադրումներ իրականացնող վարորդի և մեկ ուղեկցողի համար, գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնողների համար, առողջական անհետաձգելի կարիքների, ինչպես նաև թաղման կամ հոգեհանգստի արարողության մասնակցելու համար՝ հանգուցյալի մերձավորների պարագայում, ՊԲ կարիքներից ելնելով և այլն։ Սահմանվել են նաև Արցախի վարչական սահմաններում և Հանրապետություն մուտք գործելիս կիրառվող սահմանափակումները, հավաքների կամ հանրային միջոցառումների իրականացման նկատմամբ սահմանափակումները, հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Համապատասխան որոշումները հասանելի են ԱՀ կառավառության պաշտոնական կայքի «COVID 19» նորաստեղծ բաժնում։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել ապրիլի 12-ից` ժամը 22:00-ից սկսած մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ը ներառյալ:Արցախում կորոնավրուսով վարակի 6 դեպք կա ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |