Beeline-ի նոր առաջարկները հեռավար ուսուցումն ավելի հասանելի կդարձնեն![]() 14 ապրիլի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Beeline-ն ինտերնետի հատուկ սակագնային փաթեթներ է մշակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի գործարկման արդյունքում: Առաջարկներին կարող են միանալ նախարարության կողմից շահառու համարվող աշակերտները, ուսուցիչներն ու ուսանողները՝ ներկայացնելով ԿԳՄՍՆ-ի տրամադրած վկայականները: Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին։ Հաշվի առնելով սարքավորման համատեղելիության հետ կապված ֆիքսված ինտերնետ կապի առանձնահատկությունները՝ Beeline-ի առաջարկներում ներառված է նաև ֆիքսված ինտերնետ սարքավորումը (Wi-Fi ռոութեր): «Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Մեր ինտերնետի լայն հասանելիության շնորհիվ, հատկապես մարզերում, շատ աշակերտներ, ուսուցիչներ և ուսանողներ կարող են օգտվել մեր հատուկ առաջարկներից և ստանալ գիտելիքներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Առաջարկ 1. Ֆիքսված ինտերնետ` մինչև 10 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագիծ: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում և հասանելի է ՀՀ գրեթե ամբողջ տարածքում: Ամսավճարը՝ 2000 դրամ: Առաջարկ 2. Օպտիկական ինտերնետ` մինչև 25 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագիծ: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում և հասանելի է Երևանում և մարզային 6 քաղաքում (Գորիս, Վարդենիս, Ստեփանավան, Վայք, Աբովյան, Արտաշատ): Ամսավճարը՝ 4000 դրամ: Շարժական ինտերնետի համար ևս հասանելի է սակագնային երկու փաթեթ: Կանխավճարային, որի շրջանակում 1500 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 50 ԳԲ և հետվճարային, որի շրջանակում 4000 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 80 ԳԲ ինտերնետ և մոդեմ՝ 18 ամսվա պայմանագրով։ Ժամկետից շուտ մոդեմը սարքին վերադարձնելու դեպքում տույժ չի նախատեսվում։ Միանալու համար անհրաժեշտ է դիմել՝ զանգահարելով 0628 կարճ համարին, կամ գրել Ֆեյսբուքյան էջերից որևէ մեկին ՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով վերոնշյալ վկայականը։ Ընկերության աշխատակիցները կընդունեն հայտը և կապ կհաստատեն բաժանորդի հետ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |