ԱՀԿ ղեկավարն անհնար է անվանել կորոնավիրուսի կասեցումն առանց պատվաստանյութի![]() 14 ապրիլի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - COVID-19-ի տարածումը վերջնականապես հնարավոր կլինի կասեցնել միայն եթե արդյունավետ պատվաստանյութ լինի։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյուսը, գրում է Interfax-ը։ «Մեր գլոբալ փոխկապակցվածությունը կորոնավիրուսի կրկնակի ակտիվացման ռիսկ է պարունակում, կարող է վարակի նոր ալիք սկսվել»,- ասել է նա։ Հեբրեյուսը հիշեցրել է, որ COVID-19-ն արագ է տարածվում և 10 անգամ ավելի մահաբեր է, քան H1N1 խոզագրիպը, որի պանդեմիան եղավ 2009-ին։ ԱՀԿ ղեկավարը հավելել է նաև, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները պետք է աստիճանաբար մեղմացնել։ «Վիրուսը շատ արագ է տարածվում, սակայն անկումը շատ ավելի դանդաղ է ընթանում»,- ասել է նա։ Ըստ Worldmeter-ի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 1,8 մլն դեպք կա։ Մահացել է 117,397 մարդ, ապաքինվել է 437,306-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |