Չինաստանը կորոնավիրուսային անկումից հետո վերականգնում է արտահանումը

Չինաստանը կորոնավիրուսային անկումից հետո վերականգնում է արտահանումը

PanARMENIAN.Net - Չինաստանը կորոնավիրուսի պատճառով անկումից հետո վերականգնում է արտահանումը։ Մարտին արտահանման ծավալը Չինաստանից կրկին կրճատվել է՝ անկումը տարեկան կտրվածքով կազմել է 6,6 տոկոս։ Միաժամանակ, արտահանումը ՉԺՀ-ից մարտին նվազել է շատ ավելի քիչ, քան հունվար-փետրվարին, երբ արտահանումը նազվել էր 17,2 տոկոսով, գրում է Deutsche Welle-ն։

Հունվար-փետրվարի ցուցանիշները համատեղ են հաշվառվում չինական Նոր տարվա պատճառով։

Վիճակագրական տվյալները վկայում են, որ մարտին չինական ներկրման ցուցանիշները ևս զգալի կայունացել են։ 2020-ի առաջին 2 ամսվա 4 տոկոս անկումից հետո, մարտին ներկրումը նվազել է միայն 0,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, մարտին Չինաստանն արտահանել է 185,15 մլրդ դոլարի ապրանք, ներկրել՝ 165,25 մլրդ դոլարի։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով Չինաստանում ձեռնարկված խիստ միջոցների հետևանքով երկրի տնտեսությունը հունվարի վերջին գործնականում կանգ էր առել։ Այդ միջոցների հետևանքներն առավել զգացվեցին փետրվարին, սակայն վերջին շաբաթներին Չինաստանի գործարաններն ու ձեռնարկությունները վերսկսում են աշխատանքը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---