Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են անում` չեն աշխատում և սոցաջակցություն չեն ստանում14 ապրիլի 2020 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Երևանում բողոքի ակցիա են իրականացնում երթուղայինների վարորդները, փոխանցում է Նովոստի Արմենիան։ Պատճառն արտակարգ դրությամբ պայմանավորված երթուղայինների գործունեության արգելքն է։ Նրանք նշել են, որ չունեն եկամտի այլ աղբյուր, և ուզում են պարզել, թե պետական աջակցության որ կետով է իրենց գումար բաժին հասնում: Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ իրենց տրվող աջակցություն չկա, և ուզում են հասկանալ՝ ում դիմել սոցաջակցություն ստանալու համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` անդրադառնալով բողոքի ակցիա իրականացնող վարորդներին, նշել է, որ նրանց համար, որպես առանձին խումբ, աջակցության ծրագիր նախատեսված չէ, սակայն նրանք կարող են դիմել սոցաջակցության մյուս ծրագրերին, եթե համապատասխանում են դրանց պահանջներին։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ ՀՀ-ում պարետի որոշմամբ կասեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը, պարետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ հանրային տրանսպորտը վարակի փոխանցման ամենավտանգավոր աղբյուրներից մեկն է։ Երկրում, սակայն, թույլատրված է տաքսիների և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների երթևեկը։ Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է գրանցվել, վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1067-ի: 16 հոգի մահացել է։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |