Տելեբժշկություն․ NASA-ն ու Հայաստանն այս մեթոդը փորձել են 80-ականներին15 ապրիլի 2020 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի բժիշկ, հետազոտող Ջերեմի Գրինը հոդված է գրել, թե ինչպես կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում բազմաթիվ հիվանդանոցներ ավելացրել են տելեբժշկության (հեռավար բժշկության) ծառայությունը։ Boston Review-ում հրապարակված հոդվածում Գրինը որպես հեռակա բուժման փորձի օրինակ է ներկայացնում 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո NASA-ի կողմից կազմակերպված հեռակա բուժման կուրսերը։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ՀՀ Սպիտակ, Գյումրի, Վանաձոր քաղաքները գրեթե հողին հավասարեցրեց։ Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը գնահատվել էր 10 բալ։ Պաշտոնական տվյալներով` ՀՀ-ում երկրաշարժից 25,000 մարդ է մահացել, 19,000 հոգի հաշմանդամություն ձեռք բերել, 530,000 մարդ մնացել է անտուն։ Հոդվածում նշվում է, որ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը Սպիտակի երկրաշարժի ժամանակ ԱՄՆ-ում է եղել՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ պաշտոնական հանդիպման համար։ Նշվում է, որ Սառը պատերզամի սկզբից ի վեր առաջին անգամ Սպիտակի երկրաշարժից հետո ԽՍՀՄ ղեկավարությունն ԱՄՆ-ից օգնություն խնդրեց։ Գրինի խոսքով՝ Spacebridge նախագիծը, որին մասնակցություն են ունեցել NASA-ից դոկտոր Առնո Նիկողոսյանը և ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական խնդիրների ինստիտուտից Օլեգ Գազենկոն, այսօր դարձել է հեռավար բժշկության մոբիլիզացիոն գործիք՝ ստեղծված աղետների դեպքում առողջապահական կարիքների արագ բավարարման համար։ Նշվում է, որ 60-օրյա ժամանակահատվածում հայաստանցի պացիենտների համար անցկացվել է 300 հեռավար կոնսուլտացիա, 209-ն ամերիկացի բժիշկներից օգնություն է ստացել։ Ամերիկյան 4 բժշկական կենտրոնի մասնագետները մասնակցել են Հայաստանի համար նախատեսված հեռավար բուժման կուրսերին։ Ըստ հոդվածագրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհի շատ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի, կառավարությունների ներդրած գործիքներից շատերը տելեբժշկության ժամանակակից միջոցներ են։ Ամբողջ աշխարհում առողջապահական մարմիններն առաջարկում են զանգահարել թեժ գծերով՝ կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու դեպքում։ Photo: MGH Archives Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |