Գեղարքունիքի բնակչի կորոնավիրուսի 3-րդ թեստը ևս բացասական է![]() 14 ապրիլի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի 3-րդ թեստը ևս բացասական է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Ինչպես հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն էր առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։ Պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների»,- ասվում է գրառման մեջ։ Մարզպետը նաև շնորհակալություն է հայտնել առողջապահության համակարգի գործընկերներին, այս դեպքում հատկապես «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին «աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար և ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ»։ Գինոսյանը նաև հորդորել է խստորեն հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տնից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։ Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզում հաստատվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը, որը, սակայն, ապրիլի 13-ին երկրորդ թեստի արդյունքում հերքվել էր։ Անհրաժեշտություն էր առաջացել 3-րդ թեստավորման։ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1067-ի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |