Արցախում նախագահի ընտրությանը 14։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 28․4%-ը

Արցախում նախագահի ընտրությանը 14։00-ի դրությամբ մասնակցել է  ընտրողների 28․4%-ը

PanARMENIAN.Net - Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է 29,443 քաղաքացի՝ ընտրողների 28․4%-ը, հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Արցախում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103,637 քաղաքացի, կա 8 ընտրատարածք, ևս մեկը՝ Երևանում։

Մարտի 31-ի համապետական, այդ թվում՝ նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել անհրաժեշտ շեմը՝ ձայների կեսից ավելին, ինչն էլ հիմք էր դարձել երկրորդ փուլի անցկացման համար: 2-րդ փուլում պայքարում է երկու թեկնածու՝ Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 49,26%-ը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ում աջակցել էր ընտրողների 26,4%-ը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---