ԵԱՀԿ-ն ղարաբաղյան գործընթացում առաջընթացի հույսեր ունի 2009թ.24 դեկտեմբերի 2008 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույսեր ունի հաջորդ տարի: «Մենք հույս ունենք այդ ուղղությամբ առաջընթաց տեսնել 2009թ.»,- ասել է ԵԱՀԿ նոր նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը:Դեկտեմբերի 4-ին Հելսինկիում` ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահ, ֆիննական արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը նախագահի իր իրավասությունները պաշտոնապես հանձնել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսին: Հունաստանի նախագահությունը կսկսվի հունվարի 1-ին: Բակոյանիսի խոսքերով, Հունաստանն Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հաճախակի հանդիպումները դրական քայլեր է համարում փոխադարձ վստահության հաստատման գործում, դրանք անհրաժեշտ են հակամարտության լուծման համար: «Հունաստանն ամբողջությամբ օժանդակում է այդ ջանքերը եւ երկու կողմերին կոնստրուկտիվ փոխգործակցության կոչ է անում, որը համապատասխանում է Եվրամիության անունից Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը, որը նա արեց այս ամսվա սկզբին բարձր մակարդակի Հելսինկյան հանդիպմանը»,- ասել է Բակոյանիսը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |