Ինքնամեկուսացում և տեղաշարժի սահմանափակում՝ Արցախում![]() 14 ապրիլի 2020 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամաբ՝ անձանց տեղաշարժի նոր սահմանափակումներ են մտցվել և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Ըստ որոշման՝ անձի ինքնամեկուսացման վայրը չի կարող փոխվել, մինչև համապատասխան որոշման չեղարկումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից։ Ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում։ Տնից դուրս գալու դեպքում քաղաքացիները պետք է լրացնեն հատուկ ձևով անցաթուղթ, աշխատանքի գնալու դեպքում ներկայացնեն համապատասխան ձևաթուղթ։ Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ, 22։00-ն, սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար։ Որոշումը տարածվում է Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ, Հաթերք և Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքների վարչական տարածքների վրա։ Արցախում կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի կա։ ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ը արտակարգ դրոթյուն է։ Հայաստանում 1067 վարակակիր կա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |