Նախնական․ Արայիկ Հարությունյանը` 87%-ով Արցախի նախագահ

Նախնական․ Արայիկ Հարությունյանը` 87%-ով Արցախի նախագահ

PanARMENIAN.Net - Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալներով ստացել է ձայների 87%-ը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ: Նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- ասվում է գրառման մեջ:

Ապրիլի 14-ին անցկացվել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Համաձայն ԱՀ ոստիկանության տվյալների` ընտրություններին մասնակցել է 47,050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):

ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս)։ Մայիլյանը 2-րդ փուլից առաջ կոչ էր արել իր ընտրողներին չմասնակցել քվեարկությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---