Թրամփը կասեցրել է ԱՀԿ ֆինանսավորումը15 ապրիլի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կասեցնել ԱՄՆ անդամավճարների մուծումն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջե։ Ըստ Թրամփի՝ կազմակերպությունը չի կարողացել համարժեք արձագանքել կորոնավիրուսի պանդեմիային, գրում է BBC-ն։ Թրամփը կարգադրել է կասեցնել ֆինանսավորումը, մինչև կպարզվի կազմակերպության դերը մոլորակով մեկ վիրուսի տարածման գործում՝ շատ հեռու Չինաստանից, որտեղ այն հայտնվել է։ «Իրողությունն այն է, որ ԱՀԿ-ն բավարար քանակի ինֆորմացիա չի ստացել, չի տարածել ժամանակին և թափանցիկ։ Աշխարհը հուսով է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ, որպեսզի առողջության միջազգային սպառնալիքների մասին հստակ տեղեկատվությունը ժամանակին տարածվի, իսկ եթե դա չի արվում՝ ինքը աշխարհին ճշմարտությունը ներկայացնի իրավիճակի վերաբերյալ։ ԱՀԿ-ն չի կատարել իր այդ հիմնական պարտավորությունը և պետք է պատասխանատվություն կրի։ Ժամանակն է»,- ասել է Թրամփը։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ ՄԱԿ գործակալությունը տարածել է չինացիների ապատեղեկատվությունը, ինչը հանգեցրել է պանդեմիայի ավելի մեծ մասշտաբներին։ ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշորագույն աղբյուրն է։ Միայն 2019-ին ԱՄՆ անդամավճարը կազմել է $400 մլն՝ ԱՀԿ բյուջեի 15 տոկոսը։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ հիմա առողջապահական կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատելու ժամանակը չէ, այլ հարկավոր է համերաշխ լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |