ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 44 նոր դեպք կա ու ևս 1 մահ15 ապրիլի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1111-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 44-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 1 դեպք է գրանցվել, մահերի ընդհանուր թիվը հասել է 17-ի։ «66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»,- նշել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ Ապաքինվել է 32 անձ, ընդհանուր առմամբ, այսպիսով, դուրս է գրվել 297 պացիենտ։ Թեստավորվել է 9095 մարդ։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև մայիսի 14-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |