ՕՊԵԿ-ի` միջազգային զարգացման հիմնադրամը 14 մլն դոլար կտրամադրի հանրապետության գյուղատնտեսական շրջանների զարգացման համար25 դեկտեմբերի 2008 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ ՕՊԵԿ-ի` միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշը պայմանագիր են ստորագրել Հայաստանի կառավարությանը հիմնադրամի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վարկը հատկացվում է Հայաստանի կառավարությանը «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագիրը նախատեսում է վարկերի եւ ներդրումների միջոցով խթանել Հայաստանի գյուղական շրջանների տնտեսությունը: Հիմնադրամի գլխավոր տնօրենը նշել է, որ սա Հայաստանի հետ համատեղ իրականացվող երրորդ ծրագիրն է: Պարոն Ալ-Հերբիշը գոհունակություն է հայտնել Հայաստանի կառավարության հետ համագործակցության առիթով եւ հետագայում եւս արդյունավետ համագործակցելու հույս հայտնել: Դեսպան Հովակիմյանը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել տրամադրված վարկի եւ աջակցության համար: Նա մեծապես կարեւորել է հիմնադրամի հետ համագործակցությունը եւ նշել, որ հաջորդ տարի նախատեսվող այցի ընթացքում գլխավոր տնօրենը հնարավորություն կունենա անձամբ տեսնելու հիմնադրամի միջոցներով իրականացված ծրագրերի արդյունքները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |