Պենտագոնը հայտարարել է Covid-19-ի բնական ծագման մասին15 ապրիլի 2020 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Covid-19 կորոնավիրուսը բնական ծագում ունի, սակայն հետախուզությունը դեռ վերջնական եզրակացություն չունի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին, գրում է ՌԲԿ-ն։ «Այս փուլում ուղղակի կասեմ, որ այդ եզրակացությունները վերջնական չեն։ Թեև վկայությունների կշիռը վիրուսի բնական ծագումն է մատնանշում, այնուամենայնիվ, մենք հստակ չգիտենք»,- ասել է Միլլին։ Ըստ գեներալի՝ վիրուսի ծագման թեման բազում շահարկումներ և ասեկոսեների պատճառ է դարձել ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ համացանցում։ «Ամենևին զարմանի չէ, որ մենք հետաքրքրվեցինք այդ հարցով և բազմաթիվ հետախուզական տվյալներ ունեինք՝ այդ հարը լրջորեն ուսումնասիրելու համար»,- ասել է նա։ Հունվարին ամերիկացի հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը հայտարարեց, որ չինական Ուհանում, որտեղ բռնկվել է համաճարակը, գտնվում է Չինաստանի կենսաանվտանգության 4-րդ մակարդակի միակ սուպերլաբորատորիան, որն աշխատում է ամենամահացու միկրոօրգանիզմների հետ, այդ թվում՝ կորոնավիրուսի։ Այդպիսով գեներալն ակնարկել էր Covid-19-ի արհեստական ծագումը։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչն իր հերթին հայտարարել էր, որ կորոնավիրուսը կարող էր Ուհան գալ ամերիկացի զինվորականների հետ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |