Մայիլյանը հաջողություն է մաղթել Արցախի նորընտիր նախագահին![]() 15 ապրիլի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև շնորհակալություն հայտնել իր քաղաքական թիմակիցներին և սատարողներին։ «Առաջին փուլում իմ ստացած ավելի քան 26% քվեն լուրջ հաջողություն եմ համարում՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները, ներառյալ՝ ինձ ու իմ քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմը, որը, ի դեպ, շարունակվում է ցայսօր։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը զուտ տեխնիկական բնույթ ուներ և անցկացվել է այն պայմաններում, երբ արդեն ճանաչվել էր Արցախում կորոնավիրուսով հիվանդների առկայությունը և հայտարարվել էր արտակարգ իրավիճակի ռեժիմ․․․ Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար հաշվի առնելով անցկացված համապետական ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը, ինչպես նաև ի գիտություն ընդունելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը, հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին»,- ասվում է գրառման մեջ։ Համավարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով Մայիլյանը քաղաքացիներին կոչ է արել հետընտրական ժամանակահատվածում իրենցից կախվածն անել՝ պատկան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների արդյունավետությունն ապահովելու համար։ Նա նաև հաջողություն է մաղթել Արցախի գործող և ձևավորվող իշխանություններին՝ համավարակին և դրանից ածանցյալ նոր մարտահրավերներին դիմակայելու գործում։ Ապրիլի 14-ին կայացած Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ձայների 88 %-ով ընտրվել է հանրապետության ղեկավար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |