Փոխվարչապետը՝ «Գազպրոմի» նամակի մասին․ Շփումները կլինեն կառավարությունների մակարդակով![]() 15 ապրիլի 2020 - 19:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստացել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությանն ուղղված նամակի պատասխանը։ Այդ մասին փոխվարչապետը տեղեկացրել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Ստացել եմ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին հասցեագրված նամակիս պատասխանը։ Նամակում ասվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարությունների մակարդակով»,- ասել է նա։ Մհեր Գրիգորյանը հավելել է, որ նամակում ասվում է, որ «Գազպրոմը» հարցը պահում է իր ուշադրութան կենտրոնում: «Գազի 135-165 դոլարի խնդիր, այո, կա: Դա առանցքային խնդիր է՝ հայտ ներկայացնելու հետ կապված ընդհանրապես, որովհետև կարող է պատահի, եթե այդ խնդիրը չլիներ, հայտի անհրաժեշտությունը ևս չլիներ»,- ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Եթե համարում ենք, որ կլինի գնային տարբերություն, ապա դա պետք է չեզոքացնենք սահմանին, ինչը հիմա փորձում ենք անել», - ասել է փոխվարչապետը: Նա հավելել է նաև, որ հայտ ներկայացնելու մեջ կա ներդրումների լուրջ կոմպոնենտ, որը նույնպես պետք է դառնա հասարակական գնահատականի առարկա: Ավելի վաղ Գրիգորյանը կառավարության անունից ՀՀ մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու առաջարկով նամակ էր ուղղել «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։ Ապրիլի 2-ի ՀԾԿՀ-ն ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |