Պարետի որոշում. Արգելել ելումուտն Արարատի մարզի Նորաշեն համայնք![]() 15 ապրիլի 2020 - 22:16 AMT PanARMENIAN.Net - Կառավարության կայքում հրապարակված Պարետի ապրիլի 15-ի որոշմամբ՝ արգելվում է Արարատի մարզի Նորաշեն համայնք անձանց ու տրանսպորտային միջոցների ելումուտը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաներին, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման: Մուտք գործելու համար բացառություն է սահմանվել մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 24:00-ն, Նորաշենում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար: Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սահմանված վայրերում կտեղադրեն հատուկ անցակետեր ու զննման կետեր՝ համայնքի տարածք թույլատրվող անձանց ու մեքենաների զննումն իրականացնելու համար: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից ու գործելու է մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23:59-ը: Ապրիլի 13-ի տվյալներով՝ Արարատի մարզում կորոնավիրուսի 201 դեպք էր գրանցվել, 600 մեկուսացված կար։ Այս ընթացքում մարզում մահվան 2 դեպք է եղել։ «Արտաշատի» ԲԿ-ում ապրիլի 15-ի դրությամբ բուժվում է 90 պացիենտ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |