Ոստիկանության մի խումբ ծառայողներ ՀՀ պետպարգևներ են ստացել16 ապրիլի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության օրվա առթիվ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով կառույցի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ պետական պարգևներով։ Նրանք պարգևատրվել են իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար։ Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել․ Գեղարդ Արտակի Խուրշուդյանը՝ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի հրամանատար, մայոր Հրաչիկ Միսակի Մարգարյանը՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մեղրիի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել՝ Հակոբ Ռաֆիկի Պետրոսյանը՝ Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝ Հայկ Գրիգորիի Գրիգորյանը՝ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ- հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վանյա Յուրիկի Սահակյանը՝ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Բագրատ Յուրիկի Դավթյանը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա Երախտագիտության մեդալով՝ Արմեն Էդիկի Սուքիասյանը՝ Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արշակ Գարեգինի Արշակյանը՝ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ: Նախագահը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |