«Արսենալը» հուսով է Մխիթարյանի համար «Ռոմայից» $27 մլն-ից ավելի ստանալ16 ապրիլի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» հուսով է, որ £22 մլն կամ մոտ $27.5 մլն կստանա «Ռոմայից» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, գրում է Metro-ն։ Ըստ Correire Dello Sport-ի՝ «Ռոման», որի կազմում այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Մխիթարյանը, պատրաստ է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին £15 մլն-ով կամ $18.7 մլն-ով, սակայն լոնդոնյան ակումբը շատ ավելին է ուզում։ Իտալացիները չեն ուզում ավելի շատ վճարել և փոխարենը փորձում են երկարացնել 31-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը։ Իսկ դրանից հետո «Արսենալը» պետք է որոշի՝ ցանկանում է արդյոք կրճատել Մխիթարյանի գծով իր կորուտները, թե ուզում է շարունակել վճարել նրա աշխատավարձի մի մասը, քանի դեռ նա խաղում է Ա սերիայում։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում, բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Իտալական ակումբը վարձակալել է Մխիթարյանին մինչև խաղաշրջանի ավարտը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |