Գիտնականներ․ Կորոնավիրուսը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը16 ապրիլի 2020 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը, նման եզրահանգման են եկել Aix-Marseille համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Ռեմի Շարելի գլխավորությամբ, փոխանցում է SCMP-ն։ Ուսումնասիրության շրջանակում ֆրանսիացի հետազոտողներն աֆրիկյան կապիկի (Chlorocebus) երիկամների բջիջները վարակել են Բեռլինից մի պացիենտից վերցված վիրուսով։ Բջիջները տեղափոխվել են երկու տարբեր «մաքուր» և «կեղտոտ» խողովակների մեջ՝ ապահովելով կենսաբանական աղտոտման բնական օրինակ։ Փորձի ժամանակ լաբորատորիայում գիտնականները հետևողականորեն բարձրացրել են ջերմաստիճանը՝ հետևելով 2 տարբեր շտամում կորոնավիրուսի «վարքին»։ Պարզվել է, որ որոշ շտամեր օրգանիզմում կարող են բազմանալ նույնիսկ 60 աստիճանի տակ՝ ընդ որում, նման ջերմաստիճանն ապահովվել է մեկ ժամ։ Չնայած դրան, մաքուր միջավայրում վիրուսային նման շտամերն ամբողջովին ոչնչացվել են։ Նշվում է, որ վիրուսի շտամերը կեղտոտ միջավայրում ամբողջապես ոչնչացնելու համար գիտնականներին անհրաժեշտ է եղել ապահովել 92 աստիճան ջերմություն՝ մոտ 15 րոպե։ Ավելի վաղ գիտնականները կարծիք էին հայտնել, որ բարձր ջերմաստիճանը կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է նվազեցնել։ Հետազոտությունները, սակայն ցույց են տալիս, որ ջերմաստիճանն ազդեցություն չի ունենում վիրուսի տարածման վրա։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2 մլն-ից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |