Հանգուցյալի մերձավորների մուտքը ՀՀ Պարետի որոշմամբ արգելվել է![]() 17 ապրիլի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Մերձավորի հոգեհանգստին կամ թաղմանը մանսակցելու նպատակով հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ արգելվել է։ Մինչև ապրիլի 15-ը հանգուցյալի մերձավոր ազգականների համար բացառություն էր արվում Հայաստան ժամանելու հարցում։ Պարետի մեկ այլ որոշմամբ ապրիլի 15-ից փակվել է Արարատի մարզի Նորաշեն համայնքի մուտքն ու ելքը։ Գյուղացիներից մեկի հուղարկավորության ժամանակ կորոնավիրուսով վարակված անձը, խախտելով պարետի ցուցումները, սերտ շփում էր ունեցել մասնակիցների հետ։ Նորաշեն համայնքում այս պահին 8 հաստատված դեպք կա, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59։ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սահմանված վայրերում տեղադրել են հատուկ անցակետեր ու զննման կետեր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |