Աֆրիկայում առյուծները քնել են հենց ճանապարհին․ Հասկացել են, որ մարդ չկա17 ապրիլի 2020 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգեր ազգային պարկում առյուծները քնել են երբեմնի բանուկ ավտոճանապարհին։ Վաղ թե ուշ կենդանիները պետք է հասկանային, որ շրջապատի մարդիկ անհետացել են և կարելի է հանգիստ զբաղեցնել նրանց տարածքը։ Պարկի տեսուչ Ռիչարդ Սոուրին նկատել է այդ պատկերը պարեկության ժամանակ և լուսանկարել, գրում է BBC-ն։ Մարտի 25-ից պարկը փակվել է կարանտինի, սակայն Սոուրին շարունակում է աշխատել։ Նա պատմել է, որ, սովորաբար, այդպիսի պատկեր կարելի է տեսնել գիշերվա ժամերին, երբ տարածքում մարդ չկա։ Բայց հիմա մարդ չկա նաև ցերեկը, առյուծներն էլ որոշել են պառկել ճանապարհին։ Սոուրին լուսանկարել է գիշատիչներին բջջայինով իր ավտոմեքենայից։ Աշխարհում բազմաթիվ երկրներ կորոնավիրուսի պանդեմիայն պատճառով գտնվում են կարանտինում, մարդկանց ելքը փողոցներ կամ արգելված է, կամ խիստ սահմանափակված: Արդյունքում փողոցներում սկսում են վայրի կենդանիներ հայտնվել։ Ճապոնական Նարա այգում եղնիկները պարզապես թափառում են փողոցներով: Իտալիայի բնակիչները հրապարակում են ոչխարների, վայրի վարազների և ձիերի լուսանկարներ, որոնք ստիպված սնունդ են փնտրում իրենց համար անսովոր վայրերում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |