Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում սահմանափակումների՝ քայլ առ քայլ չեղարկման մասին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում սահմանափակումների՝ քայլ առ քայլ չեղարկման մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սահմանափակումներն ԱՄՆ-ում քայլ առ քայլ կչեղարկվեն։

Որոշումները պետք է կայացնեն նահանգների ղեկավարները։ Սակայն սահմանափակումները հանելուց առաջ հարկավոր է հասնել նոր վարակների ալիքի անկման, գրում է ՌԲԿ-ն՝ Reuters-ին հղումով։

Ըստ Թրամփի՝ սահմանափակումների չեղարկման որոշումները կայացվելու են ըստ յուրաքանչյուր նահանգում ստեղծված իրավիճակի։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե նահանգապետը համարի, որ բոլոր սահմանափակումները պետք է պահպանվեն, ուրեմն այդպես էլ կլինի։

«Մենք ամեն ինչ միանգամից չենք բացում, քայլ առ քայլ ենք դա անում»,- ասել է Թրամփը։

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի՝ ապրիլի 16-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 654,000-ի, մահացել է մոտ 31,000 մարդ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---